Նորաձև ճտքակոշիկներ. գունային բազմազանություն, քուղեր և հարթ կրնկատակ

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Նորաձևություն, Շաբաթվա լուր | | January 21, 2011 17:16

Այս տարի նորաձևության մեջ իշխում է ինչպես դասական, այնպես էլ ոչ ստանդարտ ոճը: Նորաձև են,  հատկապես, գունավոր քուղերը (шнурки), բայց ոչ թե կոշիկի, այլ կոշկատակի (подошва) գույնին համապատասխան:

Նորաձև կլինի նաև, եթե հագուստի գույնը համապատասխանեցնեք կրնկատակի գույնին: Օրինակ, կարմիր կրնկատակով սև ճտքակոշիկի հետ հագեք կարմիր վերարկու կամ զգեստ:

Նորաձևության հիթերից են բաց ոտնամասով և մորթե ներքնակով կոշիկները, զամշե ճտքակոշիկները (սապոգներ), ինչպես նաև կաշվե կոշիկները (կիսակոշիկներ, երկարաճիտ կոշիկներ)՝ տեղ-տեղ մորթե հավելումներով:

Եթե այս տարի փողոցներում տեսնեք վառ կապույտ, նարնջագույն, փիրուզագույն, կանաչ երանգներով ճտքակոշիկներ ու բոտինկաներ, ապա չզարմանաք. համատարած դարձած սևին ու մոխրագույնին փոխարինելու են գալիս վառ գույները:

Կրկին շատ նորաձև են բոտիլիոնները (կանացի կարճ կոշիկ, որն ավելի երկար է, քան կոշիկը, բայց ավելի կարճ, քան երկարաճիտ կոշիկը:Բոտիլիոնները նորաձև են հատկապես հաստ, գունավոր զուգագուլպաների հետ:

Նորաձև են նաև ռետրո ոճի կոշիկները՝ կլորավուն քիթ, քուղեր, մաքսիմալ երկար ճտքակոշիկները՝ մասնավորապես զուգագուլպայի տեսք ունեցողները, 70-ականների ոճի, ինչպես նաև ընձառյուծի պատկերով ճտքակոշիկները:

Սեզոնի նորամուծություններից մեկն էլ պլատֆորմ-ճտքակոշիկներն են՝ ձգվող կտորով, որը կիպ նստում է ոտքին: Այն շատ գեղեցիկ է դիտվում հատկապես զգեստի հետ:

Նորաձևության հաջորդ միտումը լաքապատ ճտքակոշիկներն են՝ հարթ կոշկատակի վրա: Սակայն հիշեք, որ դա չպետք է լինի սև, այլ շագանակագույն, կապույտ, մանուշակագույն կամ կանաչ:

Կրկին նորաձև են մինչև ծունկը հասնող մոդելները: Սակայն, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի իշխում է զամշը:

Կովբոյական ոճը ևս նորաձևությունից դուրս չի եկել, սակայն մի փոքր ավելի կանացի է դարձել. ոչ բարձր կրունկ, բաց շագանակագույն երագ և նուրբ մետաղական դետալներ:

Սեզոնի հիթ կարելի է համարել նաև ճտքակոշիկի կամ բոտիլիոնի վրա թարս ծալվող մորթին: Շատ նորաձև են նաև նուրբ դուբլյոնկայի տեսքով ճտքակոշիկները՝ հարթ կրնկատակով, որոնք այս տարի կրում են համաշխարհային բարձր հասարակության ներկայացուցիչները:

Ինչ էլ որ ընտրեք, առաջինը ուշադրություն դարձրեք հումքին. այն պետք է լինի բնական:

Դիտվել է 4780 անգամ:
Print Friendly

Leave a Reply