Ուկրաինայի նախկին նախագահը բացահայտում է գաղտնիքներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 21, 2011 16:51

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն հուշագրություններ է գրում: Այդ  մասին նա իրազեկել է ռազմավարական նախաձեռնությունների ինստիտուտի լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով` այս գրքում նա պատմում է ոչ միայն իր նախագահության օրոք քաղաքական գործունեության մասին, այլ նաև դիտարկում է աշխարհայեցողական թեմաներ:

«Եթե ես երբևէ հնարավորություն ունենայի ժողովրդին հասցնելու  ընդունված որոշումներին վերաբերող մի շարք նյուանսներ, ես կարծում եմ, որ ազգը շատ բան կփոխեր իր  պատկերացումներում առանձին ահնատների մասին: Ամպագոռգոռ խոսքերի և գեղեցիկ կոստյումների տակ շատ հաճախ մարդկային դատարկություն է , որի հիմքում  էգոն է, փառքը, իշխանությունը»,- ասել է Վիկտոր Յուշչենկոն:

Դիտվել է 1317 անգամ:
Print Friendly

Leave a Reply