«Одноклассники» և «ВКонтакте» սոցիալական ցանցերը հակերական հարձակման են ենթարկվել

Օրվա լուր | | August 1, 2009 14:43

odnoklassniki«ВКонтакте» սոցիալական ցանցի հաճախորդների համակարգիչները վիրուս է թափանցել «Ստորջրյա աշխարհ-2» հավելվածի միջոցով· 42 հազար մարդու անձնական էջից հակերները գողացել են անձնական տվյալներն ու գրառումները և տեղադրել ինտերնետում` ցանկացած ինտերնետ օգտագործողի հասանելի կայքերում:

Ցանցի բաժանորդների անձնական էջերը նոր ներխուժումներից ապահովագրված չեն:

Ցանցի անդամները, ըստ «Կասպերսկիի լաբորատորիա» ընկերության մասնագետ Ալեքսանդր Գոստեվի, առաջարկ են ստացել բեռնել «Ստորջրյա աշխարհ-2» հավելվածը, որի հետ և համակարգիչ է ներթափանցել «Trojan.Win32.VkHost.an» վիրուսը· այն պատճենել է համակարգչի բոլոր տվյալները և ուղարկել հակերների ընդհանուր տվյալների շտեմարան:

Հավելվածը բեռնելուց հետո ցանց մուտք գործած հաճախորդները հաղորդագրություն են ստացել` նշված համարին 10 դոլար արժողությամբ SMS հաղորդագրություն ուղարկելու պահանջով: Հաղորդագրությունում սպառնացել են պահանջը չկատարելու դեպքում դեպի ցանց մուտքը արգելափակել:

«ВКонтакте» ցանցն ունի  39 մլն բաժանորդ  և  մեծ տարածում ունի հատկապես Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսիայում:

Հարձակման է ենթարկվել նաև «Одноклассники» սոցիալական ցանցը, սակայն ինտերնետում, ըստ «gazeta.ru» կայքի, դեռևս այս ցանցի հաճախորդների անձնական տվյալները չեն հայտնվել:

«Կասպերսկիի լաբորատորիա» հակավիրուսային ընկերությունը հայտարարել է, որ սոցիալական ցանցերի բաժանորդները կարող են www.securelist.ru կայքում իրենց տվյալները ներմուծելով պարզել`արդյոք իրենց անձնական էջի տվյալները գողացել են, թե ոչ:

Դիտվել է 1270 անգամ:
Print Friendly

Leave a Reply