Մեկամսյա անվճար դասընթաց` լրագրողների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 21, 2011 16:30
«Միտք» վերլուծական կենտրոնը կազմակերպում է մասնագիտական զարգացման անվճար դասընթացներ լրագրողների, ուսանողների և բոլոր այն երիտասարդների համար, ովքեր ուզում են ծանոթանալ լրագրողական վերլուծական աշխատանքների և լրագրողական գործունեության պրակտիկ առանձնահատկություններին:
Մասնագիտական դասընթացները կներառեն հետևյալ թեմաները.
- Ինչպես գրել վերլուծական հոդվածներ:
- էլեկտրոնային խմբագրություն:
- PR-ի դերը լրատվամիջոցի համար:
- Բլոգի ստեղծման և առաջխաղացման հարցեր:
- Համակարգչային անվտանգություն:
- Սամցխե-Ջավախքի հիմնախնդիրը:
- Արցախի հիմնախնդիրը:
- Հայաստանի հարևան պետությունների քաղաքականության որոշ ասպեկտներ:
Դասընթացները կվարեն ոլորտի լավագույն մասնագետները: Տևողությունը՝ մեկ ամիս, շաբաթը 5 օր, երեկոները 17:00-ից 20:00-ն:
Դիմումներն ընդունվում են մինչև փետրվարի 23-ը Դեղատան 15/1 հասցեով:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010-54-68-41, 098-90-49-38 հեռախոսահամարներով:






Facebook
Tweet This
Email This Post
