ԼՂՀ նախագահը հանդիպել է ռուսաստանաբնակ հայ բարերար Էդգար Արամյանի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | January 21, 2011 16:26

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 21-ին ընդունել է Արցախում գտնվող ռուսաստանաբնակ հայ բարերար Էդգար Արամյանին:
ԼՂՀ  ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարին պաշտպանության բանակին ծառայողական մեքենաներ նվիրաբերելու համար՝ այն համարելով կարեւոր հայրենանվեր ձեռնարկ: Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ համագործակցությունը այսուհետ էլ կշարունակվի՝ ընդգրկելով տարբեր ոլորտներ:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի  լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը մասնակցել է  նաև Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:

Դիտվել է 1667 անգամ:
Print Friendly

Leave a Reply