Ներխուժել են տուն ու ծեծել բնակիչներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 21, 2011 15:54

Երեկ` ժամը 15.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գոգոլի նրբանցքի տներից մեկի վրա հարձակում է կատարվել:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.10-ին, ոմն Սամվել և երկու անհայտ անձինք մուտք են գործել նշված տուն, վիճաբանել տանտիրոջ` 50-ամյա Ռաֆիկ Մ.-ի հետ, ձեռքերով և ոտքերով հարվածել նրան և ընտանիքի անդամներին, ապա «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի:

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում 30-ամյա Սամվել Հ.-ն նույն օրը, ժամը 17.00-ին, ներկայացել է բաժին:

Պարզվել է, որ նրա հանցակիցները 21-ամյա Արմեն Հ.-ն և 30-ամյա Գևորգ Ս.-ն են, ովքեր նույն օրը ներկայացել են բաժին:

Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1003 անգամ:
Print Friendly

Leave a Reply