Ալլա Պուգաչովան, հնարավոր է, փոխի բնակության վայրը. նա չի կարող ապրել առանց խաղատների

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 1, 2009 14:36


pugachevaՀանրահայտ երգչուհի Ալլա Պուգաչովան, հնարավոր է,  առաջիկայում բնակություն հաստատի Ուկրաինայում· այս մասին նա ասել է իր գործընկերներին Յուրմալայում ընթացող «Новая Волна» երգի մրցույթի ժամանակ:

Պուգաչովան ասել է, որ ինքը չի կարող ապրել առանց ազարտային խաղերի, իսկ Ռուսաստանում, նոր օրենքի համաձայն, հուլիսի 1-ից բոլոր խաղատների գործունեությունն արգելվում է, բացառությամբ հատուկ սահմանված գոտիների:

Լատվիական «Տելեգրաֆ» թերթը գրում է, որ Պուգաչովան ամռան սկզբին այցելել է Ուկրաինայի խաղատներից  մեկը, որտեղ մի քանի ժամ շարունակ խաղացել է:

Ըստ պարբերականի` Պուգաչովան պատրաստ է որպես նոր բնակության վայր մտածել նաև Բելառուսիայի մասին:

Դիտվել է 1560 անգամ:
Print Friendly

Leave a Reply