Ձերբակալվել է հարկերից խուսափող և 1 տարուց ավել հետախուզվող մի քաղաքացի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 21, 2011 15:35

Երեկ`  ժամը 09.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի  գծային բաժնի ծառայողները Երևան-Փարիզ չվերթի հաշվառման ժամանակ, օդանավակայանի  սահմանապահ գոտուց, բերման են ենթարկել 66-ամյա Արտավազ Գ.-ին: Վերջինս, ոստիկանության լրատվական բաժնի  հաղորդմամբ,  2010 թ. դեկտեմբերի 11-ից  հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի 205 հոդվածի  1-ին մասի մեղադրանքով, այն է` հարկերը, տուրքերը կամ  պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը:

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply