Վրաերթ կատարած վարորդը ներկայացել է ոստիկանություն ու խոստովանել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 21, 2011 15:29

Երեկ երեկոյան`  ժամը 20.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է ներկայացել 34-ամյա  Հայկ Պ.-ն և հայտնել, որ ժամը 18.50-ի սահմաններում իր վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Գերցենի և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 40-50 տարեկան մի կնոջ և նույն ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:

Պարզվել է, որ վրաերթի ենթարկված կինը 46-ամյա  Սահականուշ Ադամյանն է, որը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Դիտվել է 1530 անգամ:
Print Friendly

Leave a Reply