ՌԴ-ն և Թուրքիան կհամագործակցեն միջազգային կազմակերպություններում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 21, 2011 15:22

Հարավային Կովկասը, Իրանի միջուկային ծրագիրը, էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցությունը և մի շարք այլ հարցեր դիտարկվել են Թուրքիայի և ՌԴ արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլու և Սերգեյ Լավրովի` Ստամբուլում թուրք- ռուսական ռազմավարական համատեղ ծրագրման առաջին նիստում: Այդ մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Բանակցությունների ավարտին Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է.«Մենք բավական մանրաքնին դիտարկել ենք մեր քայլերը այդ տարածաշրջանում: Բացի այդ` բանակցությունների արդյունքում` Ռուսաստանը և Թուրքիան որոշել են իրականացնել համատեղ քայլեր միջազգային կազմակերպություններում»: Անդրադարձ է եղել 2 երկրների  նոր անցակարգին: Պաշտոնական տվյալների համաձայն` 2010 թվականին մոտավորապես 2,5 միլիոն ռուսաստանցի իրենց ամառային հանգիստն անց են կացրել Թուրքիայում:

Ռուս- թուրքական բանակցությունների առանցքային թեմաներից մեկը փակուղում հայտնված` Իրանի միջուկային ծրագիրն է:

Իրանի Իսլամական Հանրապետությունն իրավունք ունի զարգացնել միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներով»,- նշել է Դավութօղլուն:
Ռուս գործընկերոջ կարծիքով` չի բացառվում, որ անհրաժեշտ լինի չեղյալ համարել Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները:

« Դա հնարավորություն կտա այս երկրում առավել արդյունավետ համագործակցելու ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ»,- նշել է Լավրովը:

Երկար ընդհատումից հետո Ստամբուլում սկսում են բազմաթիվ խորհրդակցությունները` այդ հիմնախնդրի շուրջ: Մասնակցության համար  Ստամբուլ են ժամանել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալալին և ԵՄ-ի արտաքին և անվտանգության քաղաքականության  բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

Դիտվել է 1121 անգամ:
Print Friendly

Leave a Reply