Հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում կենսաթոշակ է ստանում 520 հազար 257 մարդ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 21, 2011 15:19

Հանրապետությունում 2011թ-ի հունվարի 1-ի դրությամբ կենսաթոշակ է ստանում 520 հազար 257 մարդ: Միջին կենսաթոշակի չափը 27 հազար 192 դրամ է: Հանրապետությունում աշխատանքային միջին կենսաթոշակը 2008թ-ին կազմել է 21 հազար 370, իսկ 2009թ-ին` 24 հազար 617 դրամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ սոցիալական ապահովագրության պետական ծառայության սոցիալական ապահովագրության եւ առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը, 2010թ-ին նոր կենսաթոշակ է նշանակվել 25 հազար 775 մարդու, միջին կենսաթոշակի չափը կազմում է 22 հազար 844 դրամ: Նշանակված կենսաթոշակների թվում գերակշռում է աշխատանքայինը` 21 հազար 615, որին հաջորդում է սոցիալականը` 4 հազար 160:

Դիտվել է 1655 անգամ:
Print Friendly

Leave a Reply