Վահագն Առաքելյանը նշանակվել է Երևանի փոխքաղաքապետ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 21, 2011 15:09

Երևանի ավագանու այսօրվա նիստում «ՀայՌուսգազարդ» ընկերության նախկին փոխտնօրեն Վահագն Առաքելյանը նշանակվել է Երևանի փոխքաղաքապետ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ   Վահագն Առաքելյանը համակարգելու է ֆինանսական ոլորտը:

Ավագանու խորհրդի նիստից հետո նորանշանակ փոխքաղաքապետը պատասխանելով լրագրողների  հարցերին` նշել է, որ ինքը միտում չի նկատում, որ «ՀայՌուսգազարդ»-ի կադրերին Կարեն Կարապետյանը բերում է քաղաքապետարան: Առաքելյանն  ասել է, որ ինքն ավելի վաղ է դուրս եկել ընկերության իր պաշտոնից:

Վահագն Առաքելյանը ծնվել է  1966թ. դեկտեմբերի 20-ին:
1982թ. ավարտել է N139 միջնակարգ դպրոցը:
1982-1984թթ. սովորել է Սուվորովի անվ. Ռազմական ուսումնարանում` Տվեր քաղաքում:
1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1985-1992թթ. սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Էկոնոմիկա եւ մեքենաշինական արդյունաբերության կազմակերպման բաժինը` ստանալով ինժեներ-տնտեսագետի որակավորում:
1994-1996թթ. ՝ «Արդշինբանկ» ՍՊԸ-ն Վարչության նախագահի օգնական:
1996-1998թթ. ՝ «Միացյալ բանկ» ԲԲԸ-ն գլխավոր տնօրենի տեղակալ:
1998-1999թթ.՝ «Միացյալ բանկ» ԲԲԸ-ն գլխավոր տնօրենի առաջին տեղակալ:
2000-2001թթ.՝ սովորել է Դուբլինի Բիզնեսի դպրոցի քոլեջ-համալսարանում (UCD)՝ ստանալով «Գործարար կառավարչության վարպետի» աստիճան:
2001թ.՝ «Տոնտոն» ՍՊԸ գլխավոր տնօրենի խորհրդական:
2001-2003թթ.՝ «Տոնտոն» ՍՊԸ տնօրեն ներդրումային գործունեության գծով:
2003-2005թթ.՝ «Տոնտոն» ՍՊԸ-ն հիմնադիրների խորհրդի նախագահ:
2005-2008թթ.՝ «Տոնտոն» ՍՊԸ-ն տնօրենի խորհրդական:
2008թ. մայիսից՝ «Հայռուսգազարդ»  ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ ֆինանսների և էկոնոմիկայի գծով:

Դիտվել է 2752 անգամ:
Print Friendly

Leave a Reply