Ջորջ Քլունին հաղթահարել է դողէրոցքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 21, 2011 14:41

Համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկացի կինոդերասան Ջորջ Քլունին Սուդան կատարած վերջին այցի ժամանակ վարակվեց դողէրոցքով: Ներկա պահին Հոլիվուդի դերասանը լիովին բուժվեց այդ ծանր վարակահարուցիչ հիվանդությունից: Նրա մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ 49-ամյա «Օսկարի » մրցանակակիրը այցելել է Սուդան հունվարի առաջին շաբաթում`ինքնորոշման հանրաքվեի նախօրեին«:Դողէրոցքի նոպաներ ունեցել է տասն օր անընդմեջ, որից հետո ապաքինվել է:

ԻՏԱՌ_ ՏԱՍՍ_ի տեղեկատվությամբ` լավագույն դեղամիջոցների շնորհիվ հնարավոր է հիվանդությունը հաղթահարել և այդ կերպ խուսանավել մահացու դատավճռից:

Հոլիվուդի աստղը` ՄԱԿ_ի դեսպանորդի կարգավիճակով, բազմիցս ժամանել է Սուդան: 2006 թվականին Քլունին առաջին անգամ այցելել է Դարֆուր և Կահիրեում  կամպանիա է կազմակերպել `այդ տարածաշրջանում հակամարտության դադարեցման համար, կրկին այդ տարածաշրջան է հայտնվել 2008 թվականին: Այս տարի դերասանը ՄԱԿ-ի հետ համատեղ արբանյակ է արձակել` Սուդանի տարածքը հսկելու համար` ռազմական գործողությունները կանխարգելելու համար:

Դիտվել է 1084 անգամ:
Print Friendly

Leave a Reply