Երկիշխանություն
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | January 21, 2011 14:31
Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում խաղացված 3 տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: Այն գլխավորում են Հրանտ Մելքումյանը և Արման Փաշիկյանը, ովքեր ոչ-քի ավարտելով պարտիաները համապատասխանաբար Արտաշես Մինասյանի և Ավետիք Գրիգորյանի հետ, միավորների իրենց պաշարը հասցրին 2,5-ի: Խաղաղ ելք ունեցան նաև Ռոբերտ Հովհաննիսյան-Տիգրան Պետրոսյան, Սամվել Տեր-Սահակյան-Արա Մինասյան, Աշոտ Անաստասյան-Դավիթ Պետրոսյան պարտիաները: Տուրի միայն մեկ հանդիպում արդյունավետ ելք ունեցավ: Զավեն Անդրեասյանը հաղթեց Տիգրան Քոթանջյանին: Նա, ինչպես նաև Ավետիք Գրիգորյանը ու Տիգրան Պետրոսյանը վաստակել են 2-ական միավոր և այժմ բաժանում են 3-5-րդ տեղերը:






Facebook
Tweet This
Email This Post
