Վահան Շիրխանյան.
«Մադրիդյան սկզբունքների քվեարկության ժամանակ Հայաստանը չի օգտվել վետոյի իր իրավունքից»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 31, 2009 15:37

Վահան Շիրխանյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն այսօր կլոր սեղան քննարկման ընթացքում ներկաներին հիշեցրեց Լիսաբոնում ԵԱՀԿ գագաթնաժողովին հակահայկական ծրագրի քվեարկության ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի`վետոյի իրավունքից օգտվելու մասին` ասելով, որ Մադրիդում հայերն այդ իրավունքից չօգտվեցին:

«2007թ. նոյեմբերի 15-ին Մադրիդյան սկզբունքները դրվել են քննարկման ու կոնսենսուսով հաստատվել 56 պետությունների կողմից (փոխհամաձայնությամբ),- ասաց նա, -Իսկ Հայաստանը որոշումն ընդունելիս չընդդիմացավ ու չօգտվեց իր վետոյի իրավունքից, իսկ նախագծի հիմքում Թուրքիայի ու արևմուտքի շահերի սպասարկման խնդիրն է, ոչ թե հայի կամ արդբեջանցու»:

Նա ասաց, որ Ղարաբաղյան հարցն այն եզակի խնդիրներից է, որ պատկանում է բոլորին` անկախ կուսակցությունից:

Քննարկման մասնակից, Հայաստանի ժողովրդավարական կուսակցության (ՀԺԿ) անդամ Վարդան խաչատրյանն էլ հիշեցրեց 2008թ. Հռումում որդի Ալիևի արած հայտարարությունը, թե խնդրի լուծումն իրենք դիտարկում են ռազմական դաշտում ևս. «Եթե Ադրբեջանը պատրաստ է խնդիրը լուծել նաև ռազմական ճանապարհով, ապա հայերը Մադրիդյան սկզբունքներին վերաբերող փաստաթուղթն ընդհանրապես չպետք է հաշվի առնեն»,-ասաց Խաչատրյանը:

ՊՆ նախկին նախարար (1999-2000թթ.) Վաղարշակ Հարությունյան էլ ասաց, որ Ադրբեջանին ամեն դեպքում ձեռնտու չէ պատերազմ սկսել, քանի որ նա ոչ միայն բանակի հզորացման խնդիր ունի, այլև առաջին իսկ հարվածի դեպքում` նավթ ու դոլարներ կորցնելու:

Դիտվել է 1754 անգամ:
Print Friendly

Leave a Reply