Քննարկվել են 5 նախարարությունների գործունեության հաշվետվությունները
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | January 21, 2011 14:39

Այսօր կառավարությունում, համաձայն աշխատակարգի, շարունակվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2010թ. գործունեության հաշվետվությունների լսումները: 2010թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել 5 նախարարություն:
Հաշվետու զեկույցներով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի, սփյուռքի, էկոնոմիկայի, մշակույթի և առողջապահության նախարարները: Նրանք վարչապետին զեկուցել են տրված հանձնարարականների կատարողականների, հաշվետու տարում իրականացված միջոցառումների ու արձանագրված թերացումների պատճառների մասին: Վարչապետ Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել առկա բացթողումների լուծման առնչությամբ:
Նշենք, որ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2010թ. գործունեության հաշվետվությունը կներկայացվի 2011թ. փետրվարին:
Դիտվել է 830 անգամ: