Էդգար Մանուչարյանը տեղափոխվում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | հունվարի 21, 2011 14:15

Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» հարձակվող Էդգար Մանուչարյանն առաջիկայում պայմանագիր կստորագրի Ուկրաինայի բարձրագույն խմբում հանդես եկող Լվովի «Կարպատներ» ակումբի ղեկավարության հետ:  Ի դեպ,  մինչև վերջերս լուրերն էին շրջում, որ Մանուչարյանը պետք է տեղափոխվի Դնեպրոպետրովսկի «Դնեպր»: Հիշեցնենք, որ 23-ամյա հարձակվողը 17 տարեկանում տեղափոխվել էր Ամստերդամի «Այաքս», ապա վարձավճարով հանդես եկել հոլանդական «Ապելդորն» և «Հարլեմ» թիմերում: Որպես փոխհատուցում  Լվովի «Կարպատները» Մանուչարյանի տեղափոխման համար վճարելու է 550 հազար եվրո:

Դիտվել է 900 անգամ:

Leave a Reply