ՊՆ մամուլի խոսնակ. «Պատասխանատվությունը Ադրբեջանի ղեկավարության վրա է»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 21, 2011 14:06

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդես է եկել մեկնաբանությամբ` հունվարի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Կարապետյանը նշում է, որ ԼՂՀ պաշտպանական բանակի տարածած հաղորդագրության համաձայն` հունվարի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը սանձազերծել է ինտենսիվ հրաձգություն: Հայկական զինված ուժերը արժանի հակահարված են տվել: Փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից զոհվել է զինծառայող Հովիկ Մկրտիչի Սուքիասյանը: Ադրբեջանական կողմի զոհերի թիվը և անունները հայտնի չեն:

Այս միջադեպը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանի իշխանությունները կամ չեն վերահսկում սեփական զինված ուժերի վարքագիծը առաջնային գծում, կամ իրենք են կազմակերպում նման սադրանքները: Երկու դեպքում էլ պատասխանատվությունը Ադրբեջանի ղեկավարության վրա է:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է միջադեպի հետևանքով զոհված Հովիկ Սուքիասյանի հարազատներին»,- ասված է ՊՆ լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:

Դիտվել է 1427 անգամ:
Print Friendly

Leave a Reply