Քաբուլը սիրաբանում է Մոսկվայի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 21, 2011 14:01

Ռուսներն աֆղանցիներին առավել լավ են հասկանում, քան ամերիկացիները: Այդ մասին  RT հեռուստաալիքի հարցազրույցում հայտարարել է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը:

«Ռուսաստանը ավելի մոտ է մեզ: Սա միաժամանակ թե եվրոպական, թե ասիական երկիր է:Դա է պատճառը, որ մշակութային  առումով ռուսաստանցիները մեզ ավելի լավ են հասկանում»,-ընդգծել է նախագահը:

Համիդ Քարզայը ակնարկել է, որ Ռուսաստանի և Աֆղանստանի միջև պաշտոնական հարաբերությունները հաստատվել են 83 տարի առաջ, իսկ փաստացի` 2 ժողովուրդները համագործակցում են արդեն 200 տարի:

«Այս կապերը չափազանց ուժեղ են: Ռուսաստանն ունի ներուժ և առկա է  Ռուսաստանի և Աֆղանստանի միջև կապերի պահանջմունք: Ռուսաստանը համաշխարհային տերություն է, զարգացած երկիր է` հզոր արդյունաբերական ներուժով: Բոլոր առումներով  այս երկիրը ուժեղ երկիր է»,- ասել է Քարզայը:

« Ռուսաստանը օգնել է Աֆղանստանին` տարբեր ինստիտուտների վերականգնմանը, սակայն մենք առևտրաշրջանառության, ներդրումների, գործարար համագործակցության  կարիք ունենք»,- նշել է Աֆղանստանի ղեկավարը: Մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի հայտարարությունն այն մասին, թե ՆԱՏՕ-ն Աֆղանստանում պետք է մնա ևս 30- 40 տարի, Համիդ Քարզայը տեղեկացրել է, թե համոզված է, որ բրիտանական զորքը Աֆղանստանը կլքի 2015 թվականին:

.«Դուք գիտեք, որ այժմ ունենք անցման ծրագիր« Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ զորքերը դուրս կբերի 2015 թվականին« Ես հավատացած եմ , որ այդպես էլ կլինի: Աջակցում եմ վարչապետ Քեմերոնին և  պահում եմ նրա կառավարության հետ մշտական կապը»,- ընդգծել է Աֆղանստանի նախագահը:

«Ամերիկացիները կամենում են կրճատել համակազմը 2014 թվականին: Շատ կարևոր է անցման շրջանը ճիշտ կազմակերպվել: Մենք բոլորս միասին ենք` մեր կառավարությունը և դաշնակիցները, որոնց թվում` Ռուսաստանը: Բոլորը պետք է օգնեն Աֆղանստանին, որպեսզի ինքնուրույն կառավարի իր երկրի գործերը:Հարկ է աստիճանաբար ողջը հանձնել Աֆղանստանին, պատրաստել զինուժը, ինստիտուտները, կառավարական ապարատը:Եվ այդ ժամանակ մինչ 2014 թվականը անհրաժեշտություն չի լինի, որ Աֆղանստանում մնա միջազգային քանակակազմը:Սա շատ իրատեսական է»,- համոզված է Աֆղանստանի նախագահը:

Դիտվել է 897 անգամ:
Print Friendly

Leave a Reply