Արմեն Համբարձումյանը մնում է «Բոտև» ակումբում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | January 21, 2011 14:06
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Արմեն Համբարձումյանը երկարաձգել է պայմանագիրը բուլղարական «Բոտև» ակումբի ղեկավարության հետ և կշարունակի խաղալ այդ ակումբում:«Բոտևը» հանդես է գալիս Բուլղարիայի երրորդ դիվիզիոնում և մրցաշարային աղյուսակում ընթանում է երկրորդ տեղում: Ընդ որում,«Բոտևը» նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս բարձրագույն խմբում, սակայն, ֆինանսական խնդիրների պատճառով, դուրս էր մնացել : 32-ամյա Համբարձումյանը վերջին երեք մրցաշրջանում խաղացել է Կիպրոսի տարբեր թիմերում, սակայն նախորդ ամառ 6 ամիս ժամկետով վերադարձել էր «Բոտև»: Նա կրկին այս հունվարին պատրաստվում էր մեկնել Կիպրոս, սակայն այն ակումբը, որից ստացվել էր հրավերը, չէր բավարարել Համբարձումյանի պահանջները: Հավելենք, որ 2002-2004-ին Համբարձումյանն Հայաստանի ազգային ընտրանու կազմում մասնակցել է 8 հանդիպման:






Facebook
Tweet This
Email This Post
