Արտաշատում բնակարանային հրդեհից տուժածի վիճակը ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 21, 2011 11:49
Երեկ` ժամը 10.42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի թիվ 58 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.36-ին, մարվել` 15.23-ին: Ամբողջությամբ այրվել է Սաթիկ Անտոնյանին պատկանող տունը` 60 քմ. մակերեսով: Հրդեհի հետևանքով 1927 թ. ծնված Ս. Անտոնյանը ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ և տեղափոխվել Երևանի Այրվածքների և ճառագայթային բժշկության կենտրոն: Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է ծանր:
Նույն օրը, ժամը 11.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 1 շենքին հարակից տարածքում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.46-ին, մարվել` 11.54-ին: Այրվել է Ֆ. Գրիգորյանին պատկանող «Հոնդայի Սոնատա» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի առաջևի մասը:
Այսօր` ժամը 05.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ջիվանի փողոցի թիվ 6 շենքին հարակից զբոսայգում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.50-ին, մարվել` 06.08-ին: Այրվել է 100 քմ. մակերեսով խոտածածկ տարածք և 5 ծառ:






Facebook
Tweet This
Email This Post
