ԱՄՆ-ում մաֆիոզների շուրջկալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 21, 2011 10:59

ԱՄՆ-ում ձերբակալվել են միանգամից 100 մաֆիոզներ` հանցավորության դեմ պայքարի գործողությունների հետևանքով:Մոտավորապես 800 ոստիկան և Հետաքննությունների դաշնային բյուրոն գործել են երեք նահանգներում` Նյու Յորքում, Նյու Ջերսիում և Ռոդ Այլենդում: Բոլոր կալանավորվածները կապված են Cosa Nostra-ի հետ, ըստ որում`վնասազերծվել են մի քանի կլաններ: Հետաքննությունների դաշնային բյուրոյի հաջողությունը կարծես Մարիո Պյուզոյի վեպի շարունակությունն է: 1 օրվա ընթացքում ձերբակալվել է 126 մարդ ԱՄՆ-ում, մեկ մարդ` Իտալիայում«
Մաֆիայի դեմ պայքարի պատմության մեջ սա խոշորագույնն էր: Նյու Յորքի խոշորագույն կլանում Սիցիլիայից փախստականներ են, և կլանը փաստացիորեն գլխատվել է:
Մաֆիայի հանցագործությունների համար չկա վաղեմիության ժամկետ: Հետաքննությունների դաշնային բյուրոն մի քանի տարի նախապատրաստվել է այս գործողությունների համար:
Լինենք իրատեսական. կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարը հեռու է ավարտված լինելուց:
Ձերբակալվածների մեծ մասին տեղավորել են Բրուքլինի Ֆորթ Համիլթոն ռազմական հենակայանոի բանտում:Սովորական բանտերում այդ թվով կալանավորների համար տեղ լինել չէր կարող:

Դիտվել է 917 անգամ:
Print Friendly

Leave a Reply