Հայաստանում տարեկան գրանցվում է 1300-1400 տուբերկուլյոզի դեպք

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | January 21, 2011 11:04

Հայաստանում տարեկան գրանցվում է 1300-1400 տուբերկուլյոզի դեպք: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի տնօրեն Մարգարիտա Բալասանյանը, հիվանդությունն ախտահարում է հիմնականում թոքերը, սակայն պատահում են նաեւ հիվանդության արտաթոքային ձեւեր`այլ օրգանների տուբերկոլյոզ, երբ ախտահարվում են ոչ թե թոքերը, այլ ուրիշ կենսական օրգաններ: Հիվանդության արտաթոքային ձեւերը կազմում են 18-19 տոկոս:

Հիվանդությունը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Բուժումը կարող է շատ դեպքերում տեւել 2-6 ամիս, երբեմն ավելի երկար` կախված օրգանիզմի դիմադրողականությունից: Ինչպես հայտնեց Մ. Բալասանյանը, հաճախ տուբերկուլյոզով հիվանդ մարդիկ չեն ցանկանում ասել, որ իրենք հիվանդ են` դրանով այլ առողջ մարդկանց եւս ենթարկելով տուբերկուլյոզով վարակվելու վտանգին:» Պետք չէ ամաչել այս հիվանդությունից. սա էլ, ինչպես այլ շատ հիվանդություններ, բուժելի է: Որքան շուտ դիմեն բժշկի, այնքան լավ` թե’ իրենց, թե’ շրջապատի համար»,-ասաց Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի տնօրենը:

Դիտվել է 1433 անգամ:
Print Friendly

Leave a Reply