Առևանգված աղջիկը 23 տարի անց գտավ իր ծնողներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 21, 2011 4:49

Նորածին ժամանակ առևանգված  ամերիկուհին  23 տարի անց գտավ իր ծնողներին: Կարլինա Վայտին 1987  թ գողացել էին  հիվանդանոցից:

Գողացված  երեխայի  ծնողներ  Ջոյ Վայտը և  Կարլ Թայսոնը դիմել էին ոստիկանություն ,բայց օրենքի պահապանները  չկարողացան գտնել աղջկան : Դրանից հետո  Կարլինան մեծացավ իրեն որդեգրած ծնողների  ընտանիքում`ստանալով Նեյդրա Նենսի անունը:

Փոքր ժամանակից նա տանը փնտրել է իր ծննդյան վկայականը,բայց այդպես էլ չի գտել: Շատ ավելի ուշ նա Ինտերնետում  գտավ մի կայք,որը զբաղվում է կորած  երեխաներ փնտրելով:

Հայտարարությունների բաժնում նա գտավ աղջկա նկար `”Կարլինա Ռենե Վայտ” գրությամբ: Կարլինան կապվեց հայտարարություն տված մարդկանց  հետ, անցավ  ԴՆԿ թեստեր և պարզեց , որ գտել է իր ծնողներին: Նրանք պնդում են ,որ չէին կորցրել հույսը  գտնելու իրենց աղջկան:

Դիտվել է 1340 անգամ:
Print Friendly

Leave a Reply