ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Լեհաստանի ազգային պաշտպանության պետքարտուղարի տեղակալին

Պաշտոնական, Օրվա լուր | | January 20, 2011 19:59

նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության պետքարտուղարի տեղակալ Մարցին Իդզիկին: Քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-լեհական համագործակցությանն առնչվող հարցեր:

Լեհաստանի ազգային պաշտպանության պետքարտուղարի տեղակալը բարձր է գնահատել իր հանդիպումները ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկություններում և նշել, որ առկա են անհրաժեշտ պայմաններ երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման համար:

Հանդիպման ավարտին Մարցին Իդզիկը Լեհաստանի ազգային պաշտպանության պետքարտուղարի անունից Սեյրան Օհանյանին հրավիրել է այցելել Լեհաստան:

Դիտվել է 1454 անգամ:
Print Friendly

Leave a Reply