Լոնդոնում տուն` միլիարդատերերի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 20, 2011 16:59

Լոնդոնում բացվել է աշխարհում ամենաթանկ նորակառույցը`ցանկալի  ինտերիերով և փառահեղ տեղանքով:  Շինության մեկ քառակուսի մետրը 100 հազար դոլար է: Հարևան շենքերում ամենափոքր և էժան բնակարանը վաճառվում է 6,5 միլիոն ֆունթ սթեռլինգով: Տեղանքը յուրօրինակ է: Մի կողմից` Հերոդսը, մյուս կողմից` Հայդպարկը. Լոնդոնում սա  իդեալական վայր է: Հարկ է նշել, որ պահանջարկը մեծ է: Գնորդները հիմնականում արտասահմանցիներ են` ամերիկացիներ, արաբներ, նիգերիացիներ: Հարկ չկա վերակառուցելու. գնել ես, պատվիրել ես ինտերիերը` մտիր բնակարան, հագուստդ կախիր կախիչից և դու արդեն տանն ես: Բնակարանային այս համալիրը ամենաթանկն է աշխարհում, 86 շքասենյակները միասին գնահատվում են միլիարդ ֆունթ սթեռլինգներ:

Լոնդոնը կապիտալների մայրաքաղաք է:

Դիտվել է 1172 անգամ:
Print Friendly

Leave a Reply