Wikileaks. չեխերը շրջափակել են հրթիռների վաճառքը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 20, 2011 16:25
Բելառուսում անկախ` naviny.by կայքէջը հրապարակել է ամերիկյան դիվանագիտական 3 ճեպագրեր, որոնք Wikileaks-ին է հանձնել Իսրայել Շամիրը: Ամերիկացիները մտադիր էին գնել ռուսական Kh-31.հրթիռներ, որոնք թռչում են առավելագույն ցածր և համարվում են աշխարհում լավագույնը: Նրանց տեխնիկական բնութագիրը գերազանցում է ամերիկյան նմանօրինակը, բացի այդ` 2 անգամ էժան է:Հրթիռը կարող է արձակվել ցամաքից և օդից: Նրա արագությունը 2800 կմ/ ժամ է: Ամերիկացիները մտադիր են կիրառել հրթիռները` սեփական պաշտպանության ամրապնդման, ինչպես նաև մրցակցի փորձը ուսումնասիրելու համար: Վաճառքը պետք է իրականացներ չեխ դիլերը` բելառուսական բանակից:
Չեխական կառավարությունը գործարքի կնքման պահին արտակարգ վատ է տրամադրվել Լուկաշենկոյի վարչակարգի հանդեպ: Հատկապես դա էր պատճառը, որ Չեխիայի Հանրապետության արտաքին կապերի նախարար Կիրիլ Սվոբոդան 2005 թվականի ապրիլին արգելք դրեց գործարքի վրա:
Զենքի չեխ դիլերին արգելել են ռուսական հրթիռներ գնել Լուկաշենկոյից և համապատասխանաբար չէին կարող հրթիռները վաճառել ամերիկացիներին: Իրավիճակը անհեթեթ է նրանով, որ բելառուսական զինվորականությունը չունենալով ելք դեպի ծով, գնում է ամենաժամանակակից հականավային հրթիռներ, ինչը որևէ կերպ չի անդրադարձել պաշտոնական փաստաթղթերում: Սա ներկայացվում է որպես շահախարդախություն:






Facebook
Tweet This
Email This Post
