Տեղաբաշխվել են կարճաժամկետ պարտատոմսեր
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | January 20, 2011 15:44
Այսօր տեղի է ունեցել 11 շաբաթ մարման ժամկետով պետական կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 346 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 330 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 16 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 982 741 480 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.2106 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.5000 տոկոս:
Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ աճուրդին մասնակցել են 6 դիլեր:






Facebook
Tweet This
Email This Post
