Էրդողանը և Ահմադինեջադը հեռախոսազրույցի ընթացքում կրկին քննարկել են իրավիճակը Լիբանանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 20, 2011 14:51

Իրանի նախագահ  Մահմուդ Ահմադինեջադը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը չորեքշաբթի հեռախոսազրույցի ընթացքում  դիտարկել են Լիբանանում կառավարական ճգնաժամը: Անցյալ շաբաթ օրը երկու ղեկավարները արդեն քննարկել են այս թեման հեռախոսազրույցով: Ահմադինեջադը հայտարարել է, որ Իրանը ջանում է օգնել լիբանանցիներին` հիմնախնդիրները կարգավորելու համար: Նա նաև նշել է, որ տարածաշրջանի բոլոր երկրները պետք է օգնեն լիբանանյան իշխանություններին` հնարավորինս արագ կարգավորելու բոլոր վիճահարույց հարցերը: Իր հերթին` Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կամենում է, որ իրանական կառավարությունը բանակցություններ վարի լիբանանյան քաղաքական խմբավորումների հետ`առկա հիմնախնդրի շուրջ:

Թուրքիայի վարչապետը ասել է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն բանակցությհուններ է վարում Կատարի և Լիբանանի պաշտոնատար անձանց հետ և հույս է հայտնել, որ Իրանի օգնությամբ Լիբանանի հիմնախնդիրները կկարգավորվեն առաջիկայում:

Դիտվել է 1801 անգամ:
Print Friendly

Leave a Reply