Ատրճանակի սպառնալիքով կողոպտել են Աբովյան փողոցի տարադրամի փոխանակման կետերից մեկը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 20, 2011 15:22

Երեկ` ժամը 18.55-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում գործող տարադրամի փոխանակման կետերից մեկի վրա ավազակային հարձակում են գործել:

Դեպքի վայր մեկնած  օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը ատրճանակի սպառնալիքով հիշյալ կետից   հափշտակել է գումար և դիմել փախուստի:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ հանգամանքները և պատճառված նյութական վնասի չափը պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1325 անգամ:
Print Friendly

Leave a Reply