Երբ հայ ֆուտբոլիստին վստահում են
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | January 20, 2011 14:47
Անդրանիկ Թեյմուրյանին է վստահվել Իրանի ազգային հավաքականի ավագի թևկապը: Այդ երկրի հավաքականն այժմ մասնակցում է Ասիայի գավաթի խաղարկությանը և 3։0 հաշվով առավելության է հասել ԱՄԷ-ի թիմի նկատմամբ։ Ի դեպ, Դոհայում կայացած այդ խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Անդրանիկը: Հավելենք, որ Թեյմուրյանը վերջին տարիներին խաղում էր անգլիական «Բոլթոն», հետո էլ «Ֆուլհեմ» ակումբներում: Նա ներկայումս կրում է Թավրիզի «Տրակտորի» մարզազգեստը:






Facebook
Tweet This
Email This Post
