Ֆրանսիական Ա 330 ինքնաթիռը մխրճվել է շենքի մեջ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 31, 2009 13:00
Ֆրանսիական «Էյր ֆրանս» ավիաընկերության Ա 330 ինքնաթիռը մխրճվել է Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլի օդանավակայանի շենքերից մեկի մեջ. այս մասին տեղեկացրել է Կոնգոյի քաղաքացիական ավիացիայի նախարար Էմիլ Օուոսոն: Միջադեպը տեղի է ունեցել ինքնաթիռի վայրէջքից հետո, երբ մեքենան փորձել է շրջապտույտ կատարել, սակայն աջ թևով բախվել է մոտակա շենքին:
Նախարարի խոսքերով` օդանավում պատահարի պահին գտնվելիս են եղել մի քանի տասնյակ մարդ, որոնցից ոչ ոք վնասածքներ չի ստացել:
AFP գործակալություն
Լուսանկարը` «Էյր Ֆրանս» ավիաընկերության պաշտոնական կայքից






Facebook
Tweet This
Email This Post
