Սխտորով պանրահաց

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | January 20, 2011 13:58

Բաղադրությունը 1  բատոն հաց, 100 գ պանիր, 100 գ փափկեցված կարագ, 2 պճեղ սխտոր, մաղադանոս: Պատրաստման եղանակը Պանիրը քերիչով անցկացնել, ավելացնել ճզմած սխտորը, կտրատված մաղադանոսը և փափկեցված կարագը: Այս ամենը լավ խառնել, որպեսզի ստացվի համասեռ զանգված: Վերցնել բատոն հացը և 2 սմ. հեռավորության վրա կտրատել՝ պահպանելով ամբողջականությունը: Այդ բաց հատվածներում առատորեն լցնել միջուկը: Այնուհետև փաթաթել փայլաթիթեղի մեջ և եփել ջեռոցում 20 րոպե, 180 աստիճան ջերմաստիճանում: Այնուհետև վրայից հանել փայլաթիթեղը և կրկին դնել ջեռոցում 3-5  րոպե: Բարի ախորժակ:

Դիտվել է 2216 անգամ:
Print Friendly

Leave a Reply