Սիրանուշ Անդրիասյանը`շախմատի Հայաստանի առաջնության չեմպիոնուհի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 20, 2011 13:49

Երևանում ավարտված շախմատի Հայաստանի կանանց առաջնության չեմպիոնուհին Սիրանուշ Անդրիասյանն է: Նա  վերջին տուրում ոչ- ոքի խաղաց Լիա Մարտիրոսյանի հետ և 9 հնարավորից վաստակեց 6 միավոր: Չեմպիոնի տիտղոսից բացի Անդրիասյանը նվաճեց նաև Հայաստանի հավաքականում հանդես գալու իրավունք: Հաղթողից 1,5-ական միավոր հետ մնացին Անահիտ Խառատյանը, Լիա Մարտիրոսյանը և Նարինե Գասպարյանը: Խառատյանը տիրացավ արծաթե, Մարտիրոսյանը` բրոնզե մեդալի:

Դիտվել է 1623 անգամ:
Print Friendly

Leave a Reply