26-ամյա աղջկա ուղեբեռից ինքնաձիգի փամփուշտներ են հայտնաբերվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 20, 2011 13:33

Երեկ` ժամը 11.45-ի սահմաններում, ոստիկանության և «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայողները ապօրինի զենք-զինամթերք  փոխադրելու կասկածանքով բերման են ենթարկել Երևան-Մոսկվա չվերթի 26-ամյա մի ուղևորուհու: Նրա  ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել են ինքնաձիգի փամփուշտներ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության,  կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 1034 անգամ:
Print Friendly

Leave a Reply