Կատարվածը խայտառակություն է

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 20, 2011 13:28

Ֆուտբոլի ԱՊՀ և Բալթյան երկրների չեմպիոնների գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում, որը կայացավ Սանկտ Պետերբուրգում,  Երևանի «Միկան» 0:4 հաշվով պարտվեց Ադրբեջանի չեմպիոն «Ինտերին» և դուրս մնաց պայքարից: Հիշեցնենք, որ Հայաստանի  2010-ի առաջնությունում առաջին երեք տեղերը գրաված «Փյունիկը», «Բանանցը», «Ուլիսը» հրաժարվել էին այդ ստուգատեսին մասնակցելուց և համարձակորեն մրցավայր էր ուղևորվել 4-րդ հորիզոնականը զբաղեցրած «Միկան»: Իսկ որ մեր երկրի ներկակացուցիչը պարտվել է ադրբեջանական թիմին այդպիսի հաշվով, առանց, մեկնաբանության, ուղղակի խայտառակություն է: Ընդ որում, ոչ մի դեպքում չի կարելի մեղադրել «Միկա» ակումբին: Հիշենք, որ տարիներ առաջ «Փյունիկը» փախել էր մրցավայրից, որպեսզի այս ստուգատեսում չխաղա ադրբեջանական թիմի հետ:

Դիտվել է 799 անգամ:
Print Friendly

Leave a Reply