Մերսեդեսի վարորդը կրակել է ոստիկանների ուղղությամբ և փախել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 20, 2011 12:30

Այսօր`  ժամը 01.30-ին, ոստիկանության պետական պահպանության վարչության ծառայողները «Այրարատ» կինոթատրոնի մոտ կանգնեցրել են «Մերսեդես Ց 280» մակնիշի ավտոմեքենան, սակայն  վարորդը չի ենթարկվել հրահանգին:

Ավտոմեքենան կանգնեցվել է Տիգրան Մեծի պողոտայի թիվ 37 շենքի մոտ` հանդիպակաց երթևեկության գոտում: Այնուհետև «Մերսեդես Ց 280»-ի վարորդը անհայտ տեսակի հրազենից կրակ է արձակել և ավտոմեքենան  թողնելով դեպքի վայրում` դիմել  փախուստի:

ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի հանգամանքները պարզվում են, նախաքննությունը շարունակվում է:

Դիտվել է 1182 անգամ:
Print Friendly

Leave a Reply