ԱԱԾ ավտոկայանատեղում մեքենաներ են այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 20, 2011 12:01
Երեկ երեկոյան` ժամը 20.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Աճառյան փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող ԱԱԾ «Ա» վարչության ավտոկայանատեղում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.58-ին, մարվել` 21.07-ին:
Այրվել են «Շեվրոլե Նիվա» մակնիշի 138ՏՏ02 պետհամարանիշով ավտոմեքենան ամբողջությամբ և «ՎԱԶ-2106» մակնիշի 065ՏՏ02 պետհամարանիշով ավտոմեքենայի ետնամասի լուսարձակները:






Facebook
Tweet This
Email This Post
