Հրդեհ Հրազդանի կիրճի ռեստորաններից մեկում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 20, 2011 11:57

Հունվարի 19-ին ժամը 11.32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքում` Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրի տանիքում: «Հրդեհ թիվ 1 բիս» կանչով դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի հրշեջ փրկարար ջոկատի 4  մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.04-ին, մարվել` 12.16-ին: Այրվել են շոգեբաղնիքը` 10 քմ.մակերեսով  և մուտքի կախովի առաստաղը` 8 քմ. մակերեսով:

Նույն օրը ժամը 14.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքում Նիկոլ Դումանի փողոցի թիվ 6Ա տան տանիքում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Ժամը 14.34-ին «հրդեհ թիվ 1 բիս» կանչով դեպքի վայր է մեկնել եւս մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.45-ին, մարվել` 15.09-ին: Այրվել է Է. Շիրակյանին պատկանող երկհարկանի տան տանիքը` 120 քմ. մակերեսով և առաստաղը` 30 քմ. մակերեսով:

Նույն օրը ժամը 21.41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 72 շենքի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.08-ին, մարվել` 22.59-ին:  Այրվել է պատկանելիությունը չպարզված, ոչ բնակելի վագոն-տնակ` 20 քմ. մակեռեսով:

Դիտվել է 1033 անգամ:
Print Friendly

Leave a Reply