Խախտումներ են արձանագրվել կենդանական աշխարհի պահպանության ոլորտում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 20, 2011 10:59

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության տվյալներով` 2011թ-ին կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 6 խախտում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի խոսնակ Հասմիկ Մկրտչյանը, վեց ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 180 հազար դրամի որոշում եւ հաշվարկվել է շրջակա միջավայրին պատճառված 43 հազար դրամի վնաս:

Ըստ Վայրի բնության համաշխարհային ֆոնդի`WWF-ի, տվյալների` ամեն ժամ կենդանիների երեք տեսակ անհետանում է Երկրի երեսից, իսկ մեր մոլորակի բուսական եւ կենդանական աշխարհի բոլոր տեսակների մեկ քառորդը մոտ ժամանակներս կդադարի գոյություն ունենալ: Նույն կազմակերպության տվյալներով` արդեն Երկրի երեսից անհետ կորել Է ծովային կենդանիների բոլոր տեսակների 35 տոկոսը, ամեն տարի օգտագործվում Է ձկան համաշխարհային պաշարի 70 տոկոսը, ինչը գերազանցում Է վերջինիս բնական վերականգնման հնարավորությունները:

Դիտվել է 1290 անգամ:
Print Friendly

Leave a Reply