Քրեական անցուդարձն անցած 7 օրերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 20, 2011 10:46

Հունվարի 13-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել են սպանության և սպանության փորձի 1-ական դեպքեր, որոնք բացահայտվել են: Մարմնական վնասվածք հասցնելու 39 դեպքից բացահայտվել է 35-ը, կողոպուտի 3 դեպքից` 1-ը, խուլիգանության 3 դեպքից`   1-ը, իսկ դրամանենգության 6, մաքսանենգության 2 և խարդախության  10 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 40 դեպք. այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Նույն ժամանակահատվածում` նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության 3 և  մարմնական վնասվածք հասցնելու 3  դեպք:

Անցած 7 օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար. 1 մարդ զոհվել է, 37-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտվել է 1078 անգամ:
Print Friendly

Leave a Reply