Ավստրիան պատրաստ չէ Լուժկովին բնակության իրավունք տալու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 20, 2011 10:38

Ավստրիայի իշխանությունները կարծիք են հայտնել, որ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը  սակավ հնարավորություն ունի Ավստրիայում բնակութան իրավունք ստանալու համար: Այդ մասին իրազեկում է տեղի` Die Presse թերթը:  <<Ավստրիան վախենում է անհաջողություն կրել մի մարդուց,ով Կրեմլի անբարյացակամությանն է արժանացել>>,- գրում է թերթը:

Հրատարակության տվյալներով` իշխանությունների հետ հանդիպումը Լուժկովը նշանակել է առաջիկա օրերին: Հիշեցնենք, որ մոտ օրերս նա ներառվեց Լատվիայի անցանկալի աձանց ցուցակում, ինչը նվազեցնում է բնակության իրավունք ստանալու նրա հնարավորությունները Եվրամիության երկրներում: Յուրի Լուժկովը պաշտոնանկ արվեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից`<<վստահության կորստի>> ձևակերպմամբ:

Դիտվել է 1027 անգամ:
Print Friendly

Leave a Reply