ԳԹԿ-ն փետրվարի 1-ից կընդունի միասնական քննությունների մասնակցության դիմում-հայտեր

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | January 20, 2011 10:37

Գնահատման և թեստավորման կենտրոնը փետրվարի 1-ից սկսում է շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու», «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաներից միասնական (2011 թվականի բուհերի ընդունելության) քննությունների կազմակերպման գործընթացը:

Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) պետք է լրացնի դիմում-հայտ:

Շրջանավարտները (դիմորդները) դիմում-հայտ են լրացնում իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:

Միասնական քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է`

  • 3×4 չափի լուսանկար,
  • անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
    • «ՎՏԲ Հայաստան բանկ»ում Գնահատման և թեստավորման կենտրոնի 160481037341 հաշվի համարին յուրաքանչյուր քննությանը մասնակցելու  համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ և վճարի անդորրագիրը  կցել դիմում-հայտին:

Միասնական քննության վճարից (1500 դրամ) ազատվում են հետևյալ դիմորդները`

  • պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
  • 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
  • ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
  • առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:

Դիմում-հայտերի ընդունման վերջին ժամկետը 2011 թվականի մարտի 15-ն է:

Դիտվել է 1949 անգամ:
Print Friendly

Leave a Reply