Ֆուտբոլիստը ցմահ որակազրկվել է` մրցավարի վրա հարձակվելու համար

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 31, 2009 16:35

Չինաստանի ազգային խաղերի ծրագրով անցկացված ֆուտբոլի մրցաշարի ժամանակ ֆուտբոլիստներից մեկը` Չժաո Շիտունը, հարձակվել է մրցավար Խե Չժիբյաոյի վրա, որի համար ցմահ որակազրկվել է:
Միջադեպը տեղի է ունեցել Տյանցզին և Պեկին քաղաքների հավաքականների հանդիպման ժամանակ: Խաղավերջին, երբ հաշիվը 3:1 է եղել` հօգուտ պեկինցիների, Չժիբյաոն կարմիր քարտ է ցույց տվել և խաղադաշտից հեռացրել է Տյանցզին քաղաքի հավաքականի ֆուտբոլիստներից մեկին:
Վերջինիս ֆուտբոլիստները, արտահայտելով իրենց անհամաձայնությունը, գրոհել են մրցավրի վրա, ով, փախուստի դիմելով, փորձել է դուրս գալ խաղադաշտից: Սակայն Չժիբյաոն, հասնելով նրան, հարվածով տապալել է գետին: Բարեբախտաբար, մոտ գտնվող մարդիկ միջամտել են և փրկել մրցավարին նոր հարվածներ ստանալուց: Տյանցզինի հավաքականի ևս 6 ֆուտբոլիստ որակազրկվել է 2 տարով, իսկ 3 խաղացող ստիպված կլինի բաց թողնել 3 խաղ: Չինաստանի ազգային խաղերն անցկացվում են 4 տարին մեկ անգամ:

Դիտվել է 1316 անգամ:
Print Friendly

Leave a Reply