Մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | January 20, 2011 10:26
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ “Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն” պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի՝ տնօրենի թափուր պաշտոնի համար: Մրցույթին մասնակցել կարող են ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն`
•բարձրագույն կրթության,
•կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
•տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, կրթության և գիտության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
Հավակնորդը պարտավոր է ներկայացնել պետական կազմակերպության  զարգացման և բարեփոխման հայեցակարգ (հիմնադրույթներ):
“Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն” պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի՝ տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա)գրավոր դիմում նախարարի անունով,
բ) երկու լուսանկար 3×4 չափսի,
գ) աշխատանքային գրքույկի պատճենը,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկը (լրացված),
է) տեղեկանք մշտական բնակության վայրից,
ը) բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),
թ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով)    ներկայացնել 2011թ. հունվարի 27-ից մինչև մարտի 1-ը ներառյալ, ժամը՝ 1000-ից 1300-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, հեռախոս` 583-483/:
Մրցույթը տեղի կունենա 2011 թվականի մարտի 11-ին, ժամը՝ 1100–ին` Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում:
Դիտվել է 1111 անգամ:
Print Friendly

Leave a Reply