Սենատոր Գիֆֆորդսը ոտքի կանգնեց
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 20, 2011 9:40
Սենատոր Գիֆֆորդսը,որ ծանր վիրավորվել էր գլխից, կարողացել է ոտքի կանգնել: . Թուսոնի բժշկական կենտրոնի բժիշկ Փիթեր Ռիի հաստատմամբ`սա մեծ առաջընթաց քայլ էր` ուրիշի օգնությամբ ոտքի կանգելը ծանր վնասվածք ստանալուց հետո; Ռին հավելել է, որ Գիֆֆորդսը ի վիճակի է նստել աթոռի վրա իր հիվանդասենյակում: . Ավելի վաղ` Գիֆֆորդսի ամուսինը`տիեզերագնաց Մարկ Քելլին, ծանուցել է, որ կնոջը կտեղափոխեն Հյուսթոնի վերականգնողական կենտրոն: <<Թուսոնի կենտրոնում նրա վիճակը կայունացել է. պետք է վերկանգնման փուլին պատրաստ լինել>>,- հայտարարել է Քելլին:
Քելլին հավելել է, որ Գաբրիել Գիֆֆորդսին Հյուսթոն կտեղափոխեն ուրբաթ, սակայն ընդգծել է, որ կոնրետ օրը պայմանավորված է կոնգրեսականի առողջական վիճակից:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Թուսոն քաղաքում Ջարեդ Լոֆների կրակոցներից զոհվեց 8 մարդ, 13-ը վիրավորվեցին: Սպանվեցին նաւ դաշնային դատավոր Ջոն Ռոլլը և նրա իննամյա աղջնակը






Facebook
Tweet This
Email This Post
