Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, Կատարի վարչապետը բանակցություններ են վարել Հեզբոլլահի առաջնորդի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 20, 2011 9:10

Թուրքիայի արտգործնախարար ԱհմեդԴավութօղլուն Կատարի վարչապետ Համադ բեն Ջասեմ Ալ Թանիի հետ հանդիպել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Խնդրահարույց էր Դավութօղլու հանդիպումը Հեզբոլլահի ղեկավար Հասան Նասրալայի հետ: Դավութօղլուն,Կատարի իր գործընկերը և Հեզբոլլահի առաջնորդը 3 ժամյա բանակցություններ են վարել:Նասրալլային նրանք հիշեցելեն տարածաշրջանում  Լիբանանի անվտանգության կարևորության մասին; Բացի այդ`անհրաժեշտ են համարել խաղաղ ճանապարհով ճգնաժամի հանգուցալուծումը:

Այս կերպ, Հեզբոլլահ շարժմանը նախազգուշացրել են, որ անհրաժեշտ է կասեցնել բախումները և երկրում լարվածության խորացումը: Բանակցությունների ընթացքում խոսվել է  ազգային միաբանության ոգին չկորցնելու կարևորության  մասին:Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել Լիբանանի հարցով հատուկ տրիբունալի  խնդրի շուրջ:

Ի դեպ,Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական  գերատեսչությունը տեղեկացրել է,որ ձերազատվում է Լիբանանում միջնորդական գործունեությունից:

Դիտվել է 1002 անգամ:
Print Friendly

Leave a Reply