Շերը պատմական ռեկորդ է սահմանել
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | January 19, 2011 23:49
Փոփ երգչուգի, դերասանուհի Շերը (Շերլին Սարգսյան) դարձել է առաջին ամերիկացի երգչուհին, ով 6 տասնամյակ անընդմեջ գրավել է ամերիկյան փոփ-շքերթների բարձունքը:
Նորացված Billboard Dance/Club Play Songs չարթում, որը կհրապարակվի հունվարի 20-ին, առաջին տեղը զբաղեցրել է Շերի You Haven`t Seen the Last of Me երգը: Այն հունվարի 16-ին արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ «Ֆիլմի լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում:
Այս առնչությամբ Billboard-ը կատակով հայտարարել է. «Որտեղի՞ց հայտնվեցին այս 6 տասնամյակները, եթե ես 40 տարեկան եմ»: Իսկապես, այս տարվա մայիսին Շերը, ում երաժշտական կարիերան սկսել է 1960-ականներից, կնշի իր 65-ամյակը:
Առաջաին անգամ Շերը նվաճել է ամերիկյան չարթը 1965-ի օգոստոսի 14-ին Sonny & Cher դուետի I Got You Babe երգով: 1970-ականներին նա 3 անգամ հայտնվել է հիթ-շքերթների առաջին հորիզոնականում՝ Gypsys, Tramps & Thieves (1971), Half-Breed (1973) եւ Dark Lady (1974) երգերով: Բացի այդ 1971-ին կրկին ամուսնու հետ դուետով կատարված All I Ever Need Is You երգը նույնպես հայտնվեց առաջին հորիզոնականում:
1980-ականներին Billboard-ի բարձունքը Շերը նվաճել է 2 անգամ, երկուսն էլ 1989-ին՝ After All (դուետ Փիթեր Սեթերայի հետ) եւ If I Could Turn Back Time երգերով:
1990-ականներին ամերիկյան չարթի առաջին հորիզոնականներին հասան Շերի Believe, Strong Enough եւ All or Nothing երգերը (բոլորն էլ 1999թ): 2000-ականներին հայտնի երգչուհին երկու անգամ հայտնվել է հիթ-շ երթների վերին հորիզոնականում՝ A Different Kind of Love Song (2002) եւ When the Money`s Gone (2003) երգերով:
Շերը «Օսկար», «Գրեմմի», «Էմմի» եւ 3 «Ոսկե գլոբուս» մրցանակների տեր է:
Նա 16 տարեկան հասակում փախել է տանից, սրճարանում աշխատել որպես բեք-վոկալիստ, որտեղ էլ հենց ծանոթացել է իր պագա ամուսնու՝ Սոնի Բոնոյի հետ:






Facebook
Tweet This
Email This Post
