Երևանի քաղաքապետն ընդունեց Իրանի դեսպանին

Պաշտոնական, Օրվա լուր | | January 19, 2011 20:58

Երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելություն  իրականացնող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանի միջև:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպանը նշեց, որ երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները պատմամշակութային հարուստ անցյալ ունեն, ինչը  հնարավորություն է ընձեռում ավելի նպատակային դարձնել Երևանի և Իրանի քաղաքների միջև գործնական հարաբերություններն ու դրանց զարգացումը:

Երևանի քաղաքապետն իր հերթին դեսպանին ներկայացրեց բոլոր այն ուղղությունները, որոնց շրջանակում քաղաքապետարանը պատրաստ է համագործակցել: Կարեն Կարապետյանը կարևորեց Երևանում հայ-իրանական բարեկամության այգու հիմնումը, բնապահպանության և տրանսպորտի ոլորտներում ծրագրերի իրականացումը:
<<Երևանում երթևեկության կառավարման կարգավորման նպատակով առաջնային ենք համարում նաև մեծ և միջին տեղատարողությամբ ավտոբուսների ներկրումը>>,- ընդգծեց Երևանի քաղաքապետը:

Դիտվել է 1573 անգամ:
Print Friendly

Leave a Reply