Իտալիայում կազմակերպվել է մամուլի ասուլիս` նվիրված Արցախի պատմությանն ու հիմնախնդրին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 19, 2011 17:59

Իտալիայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ Հռոմի Մալոյան մշակութային կենտրոնում կազմակերպվել է մամուլի ասուլիս, ուր հայտարարվել է «Լեռնային Ղարաբաղի համար իտալական նախաձեռնության» մասին /Iniziativa Italiana per il Karabakh/, որը նպատակ ունի ծանոթացնել իտալական հասարակությանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ու Արցախի պատմության հետ:

Այդ նպատակով համացանցում ստեղծվել է հատուկ կայքէջ` www.karabakh.it հասցեով, ուր տեղադրված են նյութեր ոչ միայն ԼՂ հիմնախնդրի, այլեւ վերջինիս կարգավորման ուղղությամբ կարեւորագույն զարգացումների ու ԼՂՀ անկախ պետականության ներկայիս անցուդարձի վերաբերյալ:

Նշված նախաձեռնության ներքո վերջերս լույս է տեսել Արցախի պատմությանն ու ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին նվիրված իտալերեն լեզվով առաջին գիրքը: Այն հեղինակել է Էմանուելե Ալիպրանդին (Emanuele Aliprandi) եւ վերնագրված է «Ղարաբաղի իրավունքները` փոքր երկրի եւ մեծ ժողովրդի պատմություն»:

Դիտվել է 1357 անգամ:
Print Friendly

Leave a Reply